Ջենիֆեր Լոպեսն իր վառ նարնջագույն հանդերձանքով «արթնացրել է» ողջ Ամերիկան

16:29   16 դեկտեմբերի, 2018

«Սկսիր նորից» նոր ֆիլմի պրոմո-տուրի ընթացքում երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն այցելել է «Արթնացիր Ամերիկա» (Despierta Ameriса) հեռուստաշոուի տաղավար։

Հաղորդման կազմակերպիչներն աստղի համար անակնկալ էին պատրաստել․ նրանք հրավիրել էին Լոպեսի փոքրիկ երկրպագուհուն, որը նույն այն զգետն էր կրում, որով արտիստուհին վերջերս ներկայացել էր իր ֆիլմի պրեմիերային։ Ջենիֆերը այնքան էր տպավորված, որ այդ փոքրիկի հետ իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնք մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Այս փոքրիկ արքայադուստրը գողացել է սիրտս»։

Առավոտյան եթերի համար 49-ամյա աստղն ընտրել էր վառ գույնի հանդերձանք՝ նարնջագույն total look։ մարմինն ընգրկող, ծնկից ներքեւ զգեստ, նույն գույնի թրենչ եւ բարձրակրունկներ։ Իսկ պայուսակը սպիտակ էր։ Երգչուհին վերջնականապես խելքահան է արել երկրպագուներին իր նարնջագույն ակնոցով։ Հարյուր տոկոսանոց նարնջագույն պոզիտիվ։

 

 

Աղբյուրն ու լուսանկարը՝ Elle



© NEWS.am STYLE