«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը

11:34   16 դեկտեմբերի, 2018

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում բավականինն համարձակ բացվածքով զգեստ է կրում։ Այն սեւ է։ Լիլին աթոռին նստած այնպիսի կերպարանք է ընդունել, որը թույլ է տալիս նկատել նրա սլացիկ ոտքերը։ Գեղեցկուհու կերօարը համալրում են սեւ, խոշոր ականջօղերը։ Լուսանկարին կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր հերթական look-ը Լիլին ներկայացրել էր Facebook-ում հրապարակված սելֆիի տեսքով: Գեղեցկուհին նախընտրել էր բավականին նուրբ դիմահարդարում՝ այն համատեղելով վարսերի գեղեցիկ ալիքների հետ:



© NEWS.am STYLE