Էլեն Ասատրյանի հմայիչ լուսանկարը  

14:32   16 դեկտեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Երիտասարդ դերասանուհին  միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է կարմիր վերնազգեստ, սեւ ականջօղեր։ Հմայիչ լուսանկարին կից դերասանուհի-երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․

«Պատահում է՝ սիրտդ լցվում

Ու չի լալիս ժամանակին,

Ամպը անձրև է խոստանում

Ու չի տալիս ժամանակին։

Շտապում է կամ ուշանում,

Եվ այսպես էլ գլխի չընկանք,

Թե մեր ուզած ժամանակը

Ե՞րբ է գալիս ժամանակին..........»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում Բալթիկ ծովի ափից լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Արդարացնում եմ

Այս երկինք կոչված հրա՛շք սիրունի, Հրա՜շք սիրունի

Հիմար թվացող անտերությունը

Եվ ա՛յն, Որ աստղե իր խալերի հետ Նա դեմքը ծածկող սև ամպեր ունի: Արդարացնում եմ

Եվ անծիր ծովի ա՛յն թերությունը, Որ... ափեր ունի»:

 



© NEWS.am STYLE