Ուլտրակարճ զգեստ, ամառային բարձրակրունկներ․ Անժելա Սարգսյանը՝ Ձմեռ պապի գրկում

13:37   16 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Դերասանուհին իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է ուլտրակարճ զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը: Անժելան իր տեղադրած լուսանկարում նստած է ամերիկյան Ձմեռ պապի գոգին, իսկ դրան կից որեւէ մեկնաբանության չենք հանդիպում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ story հավելվածում դերասանուհին նոր լուսանկար էր տեղադրել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր ուլտրակարճ զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը: Անժելան լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE