Աստղային դիմահարդարում Շպռոտից

15:34   16 դեկտեմբերի, 2018

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

View this post on Instagram

A post shared by Shprotofficial (@shprotofficial) on

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում իր էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է  իր ձեռքով արված դիմահարդարումը։ Այս մասին մենք տեղեկանում ենք տեսանյութին կից թողած երգչուհու մեկնաբանությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր սեւ, կարճ զգեստով, որն ընդգծում է նրա մարմինը: Կերպարը լրացնում էին վառ շրթներկն ու հաստ վզնոցը:



© NEWS.am STYLE