«Կիրակին ամենից շատն եմ սիրում շաբաթվա օրերից»․ Արմինկայի կիրակնօրյա լուսանկարը

17:02   16 դեկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում, նոր, կիրակնօրյա լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուների հետ կիսվել է, թե շաբաթվա որ օրն է ամենից շատ սիրում։ Նա գրել է․

«Կիրակին ամենից շատն եմ սիրում շաբաթվա օրերից։ Մի տեսակ խաղաղություն ու օրհնություն կա կիրակի օրվա մեջ։ Համաձա՞յն եք»։

Նշենք, որ ավելի վաղ Instagram-ի իր էջում երգչուհին լուսանկար էր տեղադրել, որում նստած էր զարդարված եղեւնու դիմաց, նրա ձեռքին փոքրիկ շուն էր։



© NEWS.am STYLE