Ռիփին ներկայացել է գայթակղիչ կերպարում

18:53   16 դեկտեմբերի, 2018

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Լուսանկարում երիտասարդ երգչուհի-դերասանուհին կրում է կարճ, երեկոյան զգեստ։ Լուսանարին կից արված որեւէ մեկնաբանություն չկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի եւ դերասանուհի Ռիփին ֆոտոշարք էր իրականացրել, որում Ռիփին ներկայացել էր համարձակ եւ սեքսուալ կերպարով: Իր Instagram-ում հրապարակած լուսանկարներում երգչուհի-դերասանուհին ներկայացել էր եթերային, փքված, վարդագույն զգեստով, որը ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։

Լուսանկարին կից Ռիփին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երկնքով, ամպերով ու սիրով պարուրված»։



© NEWS.am STYLE