48-ամյա Քեմփբելին մարզում է այն նույն Ջոն

22:37   16 դեկտեմբերի, 2018

Նաոմի Քեմփբելը մինչ այժմ էլ պահանջված է։ Սուպերմոդելի մարմինը փոփոխությունների չի ենթարկվել 19 տարեկանից, երբ նա առաջին անգամ պոդիում բարձրացավ։ Կարելի է իհարկե ամեն ինչ «գցել» գեների վրա։ Նաոմիի մայրը՝ նախկին մոդել է եւ իր 66 տարեկան հասակում հիասքանչ տեսք ունի։ Սակայն, ինչպիսի ժառանգականություն էլ լինի, ամեն դեպքում պետք է հետեւել քեզ։

Ինչով էլ զբաղված է Նաոմին։ Վերջերս սուպերմոդելը վերսկսել է իր մարզումները եւ սոցցանցերի իր էջերում տեղադրել էր հետնամասի մկանների վարժություն։ Շաբաթը մի քանի անգամ գեղեցկուհին հաճախում է Նյու Յորքի ամենահայտնի մարզիչ՝ Ջո Հոլդերի մարզումներին։ Որպեսզի իմանաք, Ջոն մոդել է, մարզիչ եւ Nike- ամբասադոր, սեփական մոթեդիկայի եւ մարզումների սիստեմի հեղիակ։

View this post on Instagram

A post shared by Naomi Campbell (@naomi) on

Այս երիտասարդի մոտ մարզվել ցանկացող սուպերմոդելների հերթ է։ Նրա գիտելիքները թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում այնպիսի մարմին ունենալ, որի մասին կարելի է երազել։ Այն ամենն առանց մարզասարքերի վրա տանջվելու։ Նա նաեւ հմայիչ է։ Ինչ վերաբերում է Քեմփբելի կազմվածքին, ապա նրա մկանները, ձեռքերն ու պրեսը ձիգ են։  Ի դեպ, մարզումների տեսանյութը կարող եք գտնել Instagram-ում՝ #Ochosystem հեշթեգով կամ Հոլդերի ու մոդելների էջում, որոնք հետեւում են նրա էջին։ Այնպես, որ ձեր մարմինը կարգի բերելու հնարավորություն դեռ ունեք։



© NEWS.am STYLE