Սոֆի Մխեյանի շքեղ լուքը

21:31   16 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Սոֆին կրում է այս սեզոնին թրենդ համարվող փայլ պարունակող կտորից բաճկոն, սեւ շապիկ, իսկ երգչուհու կերպարը համալրում է սեւ ակնոցը։  Լուսանկարին կից սիրված երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Պատրաստ եմ այսօրվան»։

Հիշեցենք, որ ավելի վաղ Մխեյանը տեսանյութ էր տեղադրել, որում պարում էր, նվագում՝ կոչ անելով շատ սիրել եւ մաղթելով, որ 2019թ. սեր, բարություն, սեր երջանկություն բերի բոլորին։



© NEWS.am STYLE