Բոդի եւ մուգ ակնոց․ Շուշան Երիցյանի կրքոտ լուսանկարը

22:07   16 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում հմայիչ հայուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է բոդիյով, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Լուսանկարին կից գեղեցկուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուշանը  Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր գայթակղիչ կերպով: Տեղադրված լուսանկարում մոդելը ներկայացել էր լողավազանից՝ նա լողազգեստով էր։



© NEWS.am STYLE