«Հոգնած» ու «գեղեցիկ» աչքեր. ո՞ւմ մասին է երգում Տիգրան Քյոսայանը

15:53   17 դեկտեմբերի, 2018

Russia Today հեռուստաընկերության եւ Sputnik միջազգային գործակալութան գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում հրապարակել է «Երբ երիտասարդությունն անցնում է» երգի cover տարբերակը, որը կատարում է նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քյոսայանը։ Մարգարիտան իր հետեւորդներին հայտնել է, որ գիտի՝ ում մասին է երգում իր տաղանդավոր ամուսինը։

«Երբ Տիգրանը երգում է «Քո հոգնած աչքերն ինձ գեղեցիկ են թվում», ես հստակ գիտեմ, որ նա իմ մասին է երգում»,- հայտնել է Մարգարիտա Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նա մեջբերել է նաեւ երգի տեղերից մեկը՝ անկնարկելով իրենց զգացմունքների մասին։ «Երբ երիտասարդությունն անցնում է, ավելի ուժեղ ես սիրում»,- գրել է Մարգարիտան։

Հիշեցնենք՝ 20 տարավա ամուսնական հարաբերություննեից հետո Տիգրան Քյոսյանն անսապսելիորեն բաժանվել է դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից։ Նրա նոր սիրելին Մարտագրիա Սիմոնյանն էր. 2013թ.-ին ծնվել է նրանց դուստրը, 2014թ.-ին՝ որդին։

Լուսանկարները՝ Riafan



© NEWS.am STYLE