Վոլոչկովան նոր տեսահոլովակի մասին հայտնել է զգեստով, որը հազիվ է ծածկում նրա կուրծքը

12:13   17 դեկտեմբերի, 2018

Բալետի սկանդալային արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի էջում հայտնել է նոր տեսահոլովակի պրեմիերայի մասին։ Վոլոչկովան կրեմագույն զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ «Իմ տեսահոլովակի կերպարներից մեկը, որն արդեն շուտով կներակացնեմ։ Հետաքրքիր աշխատանք է ստացվել»,- գրել է Վոլոչկովան։

Դատելով արդեն իսկ հրապարակված լուսանկարից՝ կարելի է ենթադրել, որ տեսահոլովակը բավական «հուզիչ» կլինի։ Հետաքրքիր է՝ լուսանկարը, որում Վոկոչկովան ամբողջովին մերկ ցուցադրել էր «շպագատը», եւս նոր տեսահոլովակի շրջանակներո՞ւմ էր արված։ Արտիստի կյանքի գրեթե յուրաքանչյուր դրվագ արժանի է էկրանավորման. Վոլոչկովան չի դադարում զարմացնել նաեւ իր սիրավեպերով՝ մեկ վարորդի հետ, ով դատապարտվեց ազատարման, մեկ՝ սպա սրահի անվտանգության աշխատակցի հետ։



© NEWS.am STYLE