Ռոման Կապակլին դարձել է «Դոմ 2»-ի տարվա մարդը եւ Մոսկվայում բնակարան շահել

14:15   17 դեկտեմբերի, 2018

«Դոմ 2»-ի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկը՝ 20-ամյա Ռոման Կապակլին, Մոսկվայում բնակարան է շահել եւ արժանացել «Դոմ 2»-ի «Տարվա մարդ» կոչմանը։ Եզրափակչում նա մրցում էր հղի Ալյոնա Ռապունցելի հետ, ում ավելի վաղ լքել էր շոուի մեկ այլ մասնակից Իլյա Յաբարովը։

Ռոմանը վերջերս առաջարկություն է արել եւ պատրաստվում է ամունանալ նախագծի ամենահայտնի մասնակիցներից մեկի՝ 31-ամյա Մարինա Աֆրիկանտովոյի հետ։

«Անչափ շնորհակալ եմ նրանից, ովքեր երկրպագել են ինձ ու ապրումներ ունեցել։ Ես տեսել ու զգացել եմ ամեն ինչ, իսկ արցունքներ տեսնել այդքան մարդկանց աչքերին, ովքեր սիրում են քեզ եւ անկեղծորեն ցավում քեզ համար, թանկ է ցանկացած կոչումից»,- Instagram-ի իր էջում գրել է Կապակլին։

Թողարկման նկարահանումը, որի ընթացքում հայտարարվել է հաղթողի անունը, տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։ Երկրգապուները Ալյոնայի պարտության մասին գուշակել էին նրա գրառումներից։

«Շնորհավոր գալիք Ամանոր։ Իմացեք՝ կյանքում ամեն բան յուրովի արդար է։ Յուրաքանչյուրը ստանում է այն, ինչի արժանի է, թեկուզ ոչ միանգամից։ Մի շտապեք, ամեն բան գալիս է իր ժամանակին։ Թանկ է այն, ինչ մենք արդեն ունենք։ Ամենն, ինչ կյանքում տեղի է ունենում, որեւէ բացատրության չի ենթարկվում»,- գրել է ապագա մայրը։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE