Նոր սկանդալ. արքայազն Հարրին հրաժարվել է եղբոր հետ որսի գնալ

11:12   17 դեկտեմբերի, 2018

Բրիտանիայի թագավորական ընտանիքում լարվածությունն աճում է։ Արքայազն Հարրին հրաժարվել է եղբոր՝ Ուիլիամի հետ ամենամյա ամանորյա որսի գնալ Սանդրինգեմում։

Որոշման պատճառը կրկին Մեգան Մարքլն է, ում բացարձակապես դուր չի գալիս այս ընտանեկան ավանդույթը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայազնը պաշտպանել է հղի կնոջ դիրքորոշումը միայն նրան չվշտացնելու համար։ Միայն թե միապետական ընտանիքում սովոր չեն նման ձեւակարգությունների. կան սովորույթներ, որոնք պարտավոր են հարգել բոլորը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Քեյթը, Ուիլիամը եւ ընտանիքի մյուս անդամները Սուրբ Ծնունդը Մեգանի ու Հարիի հետ չեն նշի. զույգը պատրաստվում էր առանձանալ քաղաքից դուրս գտնվող կեցավայրում։ Սակայն լուրեը դեռեւս չեն հաստատվել։ Կարելի է ասել, որ թագավորական երկու հարսնացուների մրցակցությունը վերածվել է հսկայական սկանդալի։ Ի դեպ, «ի պատասխան» լուրերի, որ Մեգան Մարքլը երկվորյակների է սպասում, բրիտանական տաբլոիդները, հղում անելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրների, հայտնեցին, որ Քեյթը եւս հղի եւ աղջկա է սպասում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Global Look Press, Albanpix



© NEWS.am STYLE