Ֆիլմ Brexit-ի մասին. «Շերլոկը»՝ քաղաքական կերպարում

20:13   17 դեկտեմբերի, 2018

Համացանցում հայտնվել է Brexit-ի մասին ֆիլմի թրեյլերը։ Գլխավոր դերում Բենեդիկտ Քամբերբեթչն է։ Նա կմարմնավորի Դոմինիկ Քամինգսի կերպարը՝ ակտիվիստ, ով դարձել է «Vote Leave» քաղաքական պլատֆորմի լիդերներից մեկը։

«Vote Leave» պլատֆորմը հանդես էր գալիս հօգուտ Մեծ Բրիանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն։ 2015թ. հոկտեմբերին քաղտեխնելոգների խումբն այս շարժումը գրանցեց Բրիտանիայի ընտրական հանձնաժողովում։

Ֆիլմը կպատմի՝ ինչպես Մեծ Բրիտանիան հասավ ԵՄ կազմից դուրս գալուն, եւ ինչ գնով է հաղթանակը տրվել «Vote Leave»-ի հիմնադիրներին։ Ամեն դեպքում դժվար է ասել՝ որքանով ֆիլմը մոտ կլինի բրիտանական հասարակությունում տեղի ունեցող գործընթացներին։ Սյուժեն մասնակիորեն հիմնված է  Sunday Times-ի խմբագիր Թիմ Շիպմենի եւ Բրիտանիայի կառավարության՝ հասարակայնության հետ կապերի նախկին ղեկավար Քրեյգ Օլիվերի գրքերի վրա։

Աղբյուրը՝ VOX

Լուսանկարը՝ Film.ru



© NEWS.am STYLE