Քայլի Ջենները 30 հազար դոլար է ծախսել սեղան ձեռք բերելու համար

17:17   17 դեկտեմբերի, 2018

Հայտնի մոդել Քայլի Ջենները պատրաստվում է Ամանորին։ 21-ամյա Քայլին օրերս Instagram-ի Story բաժնում ցույց է տվել տան զարդարանքը։ Լուսանկարը վայրեկանական հայտնվել է @kyliejennersoutfit ֆան էջում, որը փորձել է պարզել իրերի արժեքը։

Պարզվել է, որ մոդելը 30 հազար դոլար է ծախսել դիզայներական սեղանը ձեռք բերելու համար։ Սեղանը դրված է տոնածառի կողքին, դրա վրա գրքեր են շարված, որոնց թվում է Fendi-ի գիրքը, որի արժեքը կազմում է 175 եվրո։

Տոնածառի տակ Ամանորի գլխավոր խորհրդանիշներից մեկն է՝ միջին եւ փոքր չափի եղնիկներ, որոնց արժեքը կազմում է 39,40 դոլար։ Ի դեպ, դիզայներական սեղանը հիշեցնում է Քայլ Ջենների կոսմետիկայի ապրանքանիշի՝ Kylie Cosmetics-ի լոգոն։

Եթե հաշվի առնենք, որ Քայլի Ջենները գլխավորում է ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը, այդ գումարը նրա համար կարող է չնչին համարվել։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE