Եղիսաբեթ Երկրորդը պատրաստվում է Մեգան Մարքլին թագավորական հովանավոր նշանակել

22:06   17 դեկտեմբերի, 2018

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում է 37-ամյա Մեգան Մարքլին թագավորական հովանավոր նշանակել։ Այդ մասին թագուհին կհայտարարի հաջորդ տարվա սկզբին՝ հունվարին կամ փետրվարին, հայտնում է Hello-ն։

Դեռեւս հայտնի չէ՝ ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ամենայն հավանականությամբ դա կապված է կրթության, արվեստի, ֆեմինիզմի նկատմամբ նրա հետաքրքրությունների հետ։ Անցած շաբաթ Մեգանն ու արքայան Հարրին հանդիպել են Եղիասաբեթ Երկրորդ թագուհուն եւ խոսել այն մաին, թե ինչ կազմակերպությունների հովանավոր կարող է դառնալ Մեգանը։ Հաղորդվում է, որ մինչ երեխայի ծնունդը Սասեքսի դքսուհին բազմաթիվ բարեգործական ֆոնդեր եւ կազմակերպություններ կայցելի։

Թագավորական ընտանիքը կապ է պահպանում բազմաթիվ բարեգործական ֆոնդերի, զինվորական ասոցիացիաների, բժշկական եւ կրթական հաստատությունների հետ։ Մինչ վերջերս Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հովանավորում էր ավելի քան 600 կազմակերպություն։ Սակայն 2016թ.-ին նա լիազորությունների մի մասը փոխանցել է թագավորական ընտանիքի մյուս անդամներին։

Հետաքրքիր է, որ Քեյթ Միդլթոնը թագավորական խնամակալ դարձավ արքայազն Ուիլիամի հետ ամուսնությունից մեկ տարի անց։ Այժմ նա հովանավորում է մանկաբարձ-գինեկոլոգների քոլեջը, Nursing Now բարեգործական կազմակերպությունը եւ այլն։

Լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE