«Բոլորս Ամանորին հրաշքի ենք սպասում». Ժաննա Լեւինան զարմացրել է իր հագուստով

14:59   17 դեկտեմբերի, 2018

Comedy Club-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, զարմացրել է նոր կերպարով։

Instagram-ի էջում Ժաննան լուսանկար է հրապարակել, որում Chanel ապրանքանիշի կոստյում է կրում, որը զարդարված է փետուրներով։

«Բոլորս Ամանորին հրաշքի ենք սպասում։ Ահա առաջինը՝ հրաշք, որը փետրավոր հագուստ է կրում»,- լուսանկարը մակագրել է Լեւինան։

Կերպարը միանշանակ չի ընդունվել հետեւորդների կողմից։ Նրանց մի մասը հաճոյախոսություններ է արել Ժաննային, մյուս մասը նշել, որ նա չափն անցել է։



© NEWS.am STYLE