Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել ու ցույց է տվել՝ որքան է իրեն նման դուստրը

15:13   17 դեկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով՝ որքան է իր ավագ դուստրը նման իրեն։

Instagram-ի էջում հրապարակված լուսանկարը Քարդաշյանը մակագրել է հետեւյալ կերպ. «Փոքերիկ Կ-ն»։ Հետեւորդները նկատել են՝ որքան է Քարդաշյանի ավագ դուստրը՝ 5-ամյա Նորթը, նման մայրիկին փոքր հասակում։

Օգտատերերի մի մասը նույնիսկ կարծել է, թե լուսանկարում Նորթն է պատկերված։

Օրերս Քիմ Քարդաշյանն արխիվայրին լուսանկար է հրապարակել քրոջ՝ Քորթնիի հետ։ Լուսանկարն արվել է ծովափին 1994թ.-ին։ Դրանում Քիմը 13 տարեկան է, Քորթնին՝ 15։



© NEWS.am STYLE