Անսպասելի շրջադարձ. Իվան Դորնը համասեռամո՞լ է

18:15   17 դեկտեմբերի, 2018

Հայտնի ուրկրաինացի կատարող Իվան Դորնը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Համացանցում տեղեկատվություն է հայտնվել, որ արտիստը ռոմանտիկ հարաբերություններ ունի վրացի դիզայներ Բիչոլա Տետրաձեի հետ։

Քննարկումների առիթ են դարձել Instagram-ում հրապարակված լուսանկարները։ Դատելով դրանցից ու մեկնաբանություններից՝ երկրպագուները ենթադրել են, որ Դորնը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել դիզայների հետ։

Սեպտեմբերի կեսին նա Դորնին շնորհավորել էր ծննդյան կապակցությամբ. «Պաշտում եմ այս օրը։ Ինձ համար սա մեծ տոն է։ Այսօր ծնվել է մարդ, ում ես տվել եմ սրտիս մի մասը։ Վանյա՛, սիրում եմ»։ Բիչոլան օգտագործել էր #Любовь (սեր) հեշթեգը։

Ամռանը դիզայները եւս մեկ լուսանկար էր հրապարկել Իվանի հետ։ «Բարի առավոտ։ Երջանիկ եւ հաջողակ շաբաթվա սկիզբ։ Իմ արեւի հետ»,- գրել է նա։ Նա օգտագործել էր #Семья եւ #Любовь հեշթեգերը (ընտանիք եւ սեր)։

Անցյալ տարի Տետրաձե երկար հրապարակում էր անել, որում պատմել էր իրենց բարդ ճանապարհի մասին։ «մենք այն քան բան ենք հաղթահարել միասին, այնքան բան ենք սովորել, մենք մեծացել ենք եւ ավելի ուժեղ դարձել, բայց դեռ այնքան բան կա առջեւմ… Հնարավոր չէ չսիրել քեզ։ Քեզ հետ ամենուր եւ միշտ։ Ես քո հենասյունն եմ ու աջակցությունը ցանկացած իրավիճակում, կամ ու կլինեմ քո գլխավոր երկրպագուն։ Սիրում եմ»,- գրել էր նա։

Երաժիշտը մինչ այժմ որեւէ կերպ չի մեկնաբանել լուրերը։

Լուսանկարները՝ Instagram, Peopletalk



© NEWS.am STYLE