«Կյանքն այն է, ինչ տեղի է ունենում հիմա… հենց այս պահին». Լուսինե Թովամասյանի հմայիչ լուսանկարը լողազգեստով

16:59   17 դեկտեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» դափնեկիր Լուսինե Թովամասյանն իր միկրոբլոգում գրավիչ լուսանկար է հրապարակել։

Լուսանկար արված է ծովափին, Լուսինեն լողազգեստով է, որը ցուցադրում է նրա գեղեցիկ մարմինը։

«Փոքրիկ ուրախություններ կան, որոնք չափազանց զբաղված լինելու պատճառով չենք նկատում, միշտ թողնում ենք հետոյին։ Իսկ կյանքն այն է, ինչ տեղի է ունենում հիմա… հենց այս պահին։ Գնահատեք ամեն ակնթարթը։ Ի վերջո ամեն ինչ մեր ձեռքերում է»,- մեկնաբանություններում գրել է Լուսինե Թովմասյանը։ 



© NEWS.am STYLE