Մանո Գրիգորյանի գրավիչ լուսանկարները

17:55   17 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Մանո Գրիգորյանը գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Instagram-ի էջում տեղադրված լուսանկարներում դերասանուհին սեւ հագուստ է կրում, նուրբ դիմահարդարմամբ։

«Ինչ էլ լինի, որքան էլ զավեշտներ հորինեն, մազերի գույնը միայն ձեւ է։ Կարեւոր չէ՝ աղջիկը սեւահեր, շիկահեր, թե կարմրահեր կլինի։ Կարեւոր է, որ նա խելացի ու գեղեցիկ լինի։ Իսկ շիկահերների մասին զավեշտալի արտահայտությունները բարձրացնում են բոլորի տրամադրությունը, առանց բացառության։

Շիկահերների համար դա ոչ թե նեղանալու, այլ բոլորի հետ ուրախանալու եւ անկրկնելիությունն ապացուցելու եւս մեկ հնարավորություն է»․- մեկնանություններում գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE