«Louis Charden» ռեստորանը նշել է հնգամյակը

20:47   17 դեկտեմբերի, 2018

«Louis Charden» ռեստորանները («MBG hospitality» ընկերության ռեստորանների խումբ) ջերմ, տան նման հարմար միջավայրում նշեց իր հնգամյակը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. բոլոր նրանք, ովքեր երբեւէ եղել են Երեւանում գտնվող Ֆրանիսայի փոքրիկ անկյունում, գիտեն, որ այնտեղ իսկապես հարմար է ու շատ համեղ, ինչպես տանը։

Իսկ ի՞նչ տուն առանց տոնածառի, ամանորյա երգերի եւ հյուրասիրության։ Ի դեպ, հյուրերին թարմացված ճաշացանկ է առաջարկվել՝ պատրաստված ամենաորակյալ բաղադրիչներից։  

Ճաշատեսակները թեթեւ են, օգտակար, նույնիսկ աղանդերը։ Ամանորի նախօրեին ակտուալ է նաեւ դետոքս-մենյուն, որն, ամենայն հավանականությամբ, չի հիասթափեցնի այցելուներին։ Ի դեպ, մինչեւ դեկտեմբերի 25-ը ներառյալ, ամեն օր «Louis Charden»-ի բոլոր հաճախորդներին անակնկալ է սպասվում՝ ամենատարբեր համեղ  ճաշատեսակների տեսքով։

Նշենք, որ երեկվա արարողությանը հրավիրված էին «Louis Charden»-ի հին ընկերները, այդ թվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի կցորդ Լենա Գյուլխասյանը եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը։



© NEWS.am STYLE