Մոնիկա Բելուչին նոր ընտրյալ ունի

23:04   17 դեկտեմբերի, 2018

Մինչ Մոնիկայի նախկինը ամուսին Վենսան Քասսելը երջանիկ է նոր կնոջ՝ Թինա Կունակիի հետ, 54-ամյա Բելուչին նոր ընտրյալի հետ զբոսնում է Փարիզում։

Հինգ տարի առաջ Մոնիկա Բելուչին եւ Վենսան Քասլը հայտարարել էին ամուսնալուծության մասին։ Ու եթե նա շատ արագ փոխարինող գտավ աշխարհում ամեն երկրորդ տղամարդու երազանքին, ապա դերասանուհու բոլոր երկրպագուներին հետաքրքրում էր նրա անձնական կյանքը։ Բելուչին ուղիղ հարցերին չէր պատասխանում, իսկ լրագրողների փորձերը ոչ մի էական արդյունք չտվեցին։

Սակայն ամեն ինչ փոխել է ֆրանսիական «Voici» ամսագրի այսօրվա համար, որում հրապարակվել է դերասանուհու եւ Նիկոլ Լեֆվր անունով 36-ամյա նկարչի լուսանկարները։ Տղամարդը շատ կոլորիտային արտաքին ունի։ Նա ունի բեղեր, մորուք եւ երկար մազեր, որոնցով, դատելով ամեն ինչից, զբաղվում է շատ թանկարժեք վարսավիր։

Նիկոլը Փորիզի կենտրոնում ունի իր սեփական պատկերասրահը։ Նա շատ հայտնի եւ կայացած մասնագետ է։ պատկերասրահում նա ցուցադրում է իր, ինչպես նաեւ հետաքրքիր երիտասարդ նկարիչների աշխատանքները։

Աղբյուրն ու լուսանկարը՝ Voici



© NEWS.am STYLE