Մահացել է հայտնի աստղային վարսահարդար Օրբե Կանալեսը

11:18   18 դեկտեմբերի, 2018

62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի վարսահարդար Օրբե Կանալեսը, ով հիմնադրել է Orbie ապրանքանիշը, որն արտադրում է մազերի հարդարման եւ խնամքի համար նախատեսված միջոցներ։

Օրբե Կանալեսին իրենց վարսերի հարդարումը վստահել են բազմաթիվ հայտնիներ, այդ թվում Սինդի Քրոուֆորդը, Ջենիֆեր Լոպեսը, Բարբարա Սթրեյզնդը, Իրինա Շեյքը։

2017թ. հունիսին վարսահարդարը հայտնվեց ուկրաինական Vogue անսագրի շապիկին։ Կադրը գրեթե պատահաբար էր արվել այն պահին, երբ ոճաբանը մոտենում էր մոդել Դաուտցեն Քրեզին՝ նրա սանրվածքը շտկելու համար։

Կանալեսը Orbie ապրանքանիշը ստեղծել է 10 տարի առաջ՝ 2008թ.-ին։ Այսօր նրա ընկերներ Instagram-ում ցավակցություն են հայտնում ոճաբանի մահվան կապակցությամբ։ Մահվան պատճառը հայտնի չէ։

Աղբյուրը՝ People

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE