Անդրեյ Արշավինը կրկին դավաճանել է կնոջը

12:13   18 դեկտեմբերի, 2018

37-ամյա Անդրեյ Արշավինը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ամուսնացած ֆուտբոլիստին Պետերբուրգում նկատել են երկու անծանոթուհիների ընկերակցությամբ։ Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում ֆուտոբլիստը գրկում է աղջիկներից մեկին ձիով շրջելուց հետո։ Լուսանկարներում հստակ երեւում է ֆուտբոլիստի դեմքը։

Ի դեպ, սա ռուս ֆուտբոլիստի առաջին դավաճանությունը չէ։ Հունվարին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Արշավինը գրկախառնվում էր ղազախ մոդել Օլգա Սեմյոնովայի հետ։ Ֆուտբոլիստի կինը՝ Ալիսա Կազմինան, սպառնացել էր դաժան պատժով։

Օլգան դիմել էր դատախազություն, եւ Ալիսայի դեմ քրեական գործ էր հարուցվել։ Ամուսնու նոր արկածները Կազմինան չի մեկնաբանել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo



© NEWS.am STYLE