Համացանցում կասկածներ են հայտնել, որ Չիկագոն Քիմ Քարդաշյանի կենսաբանական դուստրը չէ

10:11   18 դեկտեմբերի, 2018

Քարդաշյան-Ուեսթ աստղային ընտանիքի երկրապագուներին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ զույգի կրտսեր երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ։

Օրերս Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում մանկության տարիների արխիվային լուսանկար էր հրապարակել։  «Փոքրիկ Կ-ն»,- լուսանկարը մակագրել էր Քիմ Քարդաշյանը։

Հետեւորդներն անմիջապես սկսել էին քննարկել՝ երեխաներից ով է ավելի նման աստղային մայրիկին։ Նրանք նշել են, որ մանուկ հասակում Քիմը սիրունիկ է եղել, երկու դուստրերն ու որդին շատ նման են նրան։

Բայց օգտատերերի մի մասն էլ կասկածներ է հայտնել, որ աստղային զույգի կրստեր դուստրը՝ Չիկագոն, ում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, Քիմի կենսաբանական դուստրը չէ։ Կասկածների պատճառն այն է, որ Չիկագոն այնքան էլ նման չէ Քիմին։

«Չիկագոն Քիմբերլիի ԴՆԹ-ն է։ Նա եւ նրա ամուսինն են էմբրիոնը ստեղծել։ Նրանք այնքան օրհնված են, որ փոխնակ մայրը կարողացել է կրել երեխային, քանի որ Քիմբերլին չէր կարող դա անել»,- ի պատասխան լուրերի՝ ասել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն։



© NEWS.am STYLE