13:14 18 դեկտեմբերի, 2018Դոնաթելա Վերսաչեն Ամանորի նախօրեին նոր ֆոտոշարքի միջոցով պատմել է գարուն-ամառ հավաքածուի նորույթների մասին։ Ֆոտոշարքում լուսանկարվել են 32-ամյա Իրինա Շեյքը, 22-ամյա Բելա Հադիդը, 45-ամյա Շարլոմ Հարլոուն եւ այլ գեղեցեկուհիներ։

Մոդելների ընտրության հարցում Դոնաթելա Վերսաչեն տարիքային սահմանափակումներ չի դնում՝ ցույց տալով, որ իր ստեղծած հագուստը կարող են կրել բոլոր կանայք, առանց բացառության։ Գարուն-ամառ հավաքածուի գովազդային հոլովակը բավական վառ է, հիշվող։

1990-ականների պոդիումի աստղ Հարլոուն բազմագույն կոմբիզնեզոն է կրում։

Իրինա Շեյքը, ով վաղուց ընկերական հարաբերություններ ունի Դոնաթելայի հետ, սեւ կերպասյա զգեստ է կրում։

Հադիդիը մարմինն ընդգծող զգեստով է, որը զարդարված է ծաղկային պրինտով։

Լուսանկարների հեղինակը ամերիկյան լուսանկարիչ Սթիվեն Մեյզելն է։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, wmagazine