Քվենտին Տարանտինոն դեմ առ դեմ բախվել է իր տունը կողոպտողների հետ

15:11   18 դեկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում երկու տղամարդ կողոպտել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի բնակարանը, հայտնում է TMZ-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Ուշ երեկոյան ռեժիսորը տանն է եղել, երբ տղամարդկանց ձայներ է լսել։ Կողոպտիչները տուն են մտել պատուհանով։ Նշվում է, որ Տարանտինոն «դիմադրել է», ինչը չի շտկել իրավիճակը, քանի որ տղամարդիկ փախել են։

Հաղորդվում է, որ կողոպտիչները տանից զարդեր են գողացել եւ ունեցվածքից այլ հատված։

Քաղաքային ոստիկանությունը ստուգում է Տարանտինոյի տանը մոտ գտնվող տեսանկարահանող սարքերը, որոնց տեսագրությունները կարող են օգնել բացահայտել հանցագործների ինքնությունը։



© NEWS.am STYLE