Լետիցիա թագուհին Carolina Herrera-ի զգեստով մասնակցել է մրցանակաբաշխությանը

21:49   18 դեկտեմբերի, 2018

Իսպանիայի Լետիցիա թագուհին լրագրողներին մրցանակների հանձնման արարարողությանը ներկայացել է դիզայներական զգեստով։ Իսպանիայի առաջին տիկինն ընտրել է Carolina Herrera-ի սեւ զգեստ, որը զարդարված է սպիտակ փայլերով։ Մրցանակաբաշխության արարողությանը Լետիցիա թագուհին մասնակցել է ամուսնու՝ Ֆիլիպ  VI-ի հետ։

Թագուհու կերպարն ամբողջացնում էին իտալական Lodi ապրանքանիշի կոշիկները, ինչպես նաեւ գեղեցիկ ականջօղերը։

Հիշեցնենք, որ Մադրիդի թագավորական թատրոնում Marca հրատարակության 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկույթին թագուհին մասնակցել էր զմրուխտյա, մանրածալերով զգեստով, Prada-ի բարձրակրունկ կոշիկներով եւ Nina Ricci-ի սեւ պայուսակով։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE