Նախկին մոդելը Վուդի Ալենին մեղադրել է պեդոֆիլիայի մեջ

16:42   18 դեկտեմբերի, 2018

Ցանցում հայտնվել են նախկին մոդել եւ դերասանուհի Քրիստինա Էնգլհարդի չհրապարակված հուշագրությունները, որոնցում հոլովվում է նաեւ Վուդի Ալենի անունը։ Նախկին մոդելը պնդում է, որ 1976թ.-ին 16 տարեկան հասակում ռոմանտիկ հարաբերություններ է սկսել ամերիկացի ռեժիսորի հետ, ով այդ ժամանակ 41 տարեկան էր։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Նախկին մոդելը պատմել է, որ 1976թ. հոկտեմբերին Նյու Յորքում գտնվող Elaine's բարում երկտող է փոխանցել ռեժիսորին, որում գրել է իր հեռախոսահամարը։ Նրա խոսքով՝ այդ հաղորդագրությունը սկիզբ է դրել 8 տարի տեւած հարաբերություններին, որոնք արագ վերաճել են «ֆիզիկականի»։ Մոդելը նշել է, որ Վուդի Ալենին հայտնել է իր տարիքը, սակայն ռեժիսորն այդ հարցի նկատմամբ հետաքրքություն չի ցուցաբերել (Նյու Յորքում, ըստ օրենքի, կարելի է սեռական հարաբերություն ունենալ 17 տարեկանից)։

«Ես սա պատմում եմ, որովհետեւ ցանկանում եմ ցուց տալ երկխոսությունը։ Ես չեմ հարձակվում Վուդիի վրա։ Ես սիրո պատմություն եմ պատմում։ Այն ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին ես հիմա եմ։ Ես չեմ զղջում»,- գրել է մոդելը։

Լուսանկարները՝ Shutterstock



© NEWS.am STYLE