«Խոհանոց» սերիալի Մաքսը սիրավեպ է սկսել հայտնի երկվորյակ քույրերից մեկի հետ

17:10   18 դեկտեմբերի, 2018

Լուրերն այն մասին, որ Մարկ Բոգատիրյովը եւ Տատյանա Արնտգոլցը ռոմանտիկ հարաբերություններ ունեն, սկսել են տարածվել այս տարվա հոկտեմբերին։ Այդ ժամանակ սերիալի աստղը հրապարակել էր ընտրյալի լուսանկարը, ով «թաքնվել էր» արեւային ակնոցի միջոցով։ Դերասանը չէր նշել՝ ով է սիրելին։

«Վերջին տոնածառներ» ֆիլմի պրեմիերային Տատյանա Արնтգոլցը հայտնվել է Մարկ Բոգատիրյովին թեւանցուկ։ Նախկինում նրանք միասին չեն ներկայացել հանրությանը։  

Ըստ լուրերի՝ Տատյանան եւ Մարկը ծանոթացել են «Խայծ հրեշտակի համար» սերիալի նկարահանման ընթացքում, որն էկրաններ է բարձրացել 2017թ.-ին։

Հիշեցնենք, որ Տատյանան ամուսնացած է եղել դերասան Իվան Ժիդկովի հետ։ Նրանք ամուսնալուծվել են, սակայն կարողացել են ընկերական հարաբերություններ պահպանել հանուն դստեր՝ Մաշայի։

Նախկին ամուսինները հանդիպում են երեկույթների ընթացքոմ, շփվում միմյանց հետո։ Երեխան զրկված չէ ծնողների ուշադրությունից։

Լուսանկարները՝ Starhit



© NEWS.am STYLE