Դանա Բորիսովան հանդիպել է «Արի ամուսնանանք» ծրագրի մասնակցի հետ

20:10   18 դեկտեմբերի, 2018

Վերջերս թմրակախվածությունից ազատված հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան հանդիպել է տղամարդուն, ում ծանոթացել է ռուսական Առաջին ալիքի  «Արի ամուսնանանք» ծրագրի ընթացքում։ Ծրագիրը դեռեւս եթեր չի հեռարձակվել, այդ պատճառով Բորիսովան պոտենցիալ ընտրյալի մասին ոչ մի դետալ չի բացահայտել։

Instagram-ի Story բաժնում Բորիսովան հրապարակել է այն վայրի լուսանկարը, ուր կայացել է հանդիպումը, ցույց տվել՝ ինչ է իր համար պատվիրել տղամարդը։ Դատելով այս ամենից՝ Բորիսովան գոհ է եղել հանդիպումից։ Աստղը յուրօրինակ փունջ է նվեր ստացել։ Հարաբերությունների մասին մանրամասներ հայտնի չեն։

Հեռուստահաղորդավարուհին մասնակցել է «Արի ամուսնանանք» ծրագրին՝ նպատակ ունենալով հանդիպել մարդու, ում կողքին երջանիկ կլինի։ Հաղորդման ընթացքում Դանան փորձել է ցույց տալ լավագույն կողմերը։ Նա Instagram-ում հայտնել է, որ հաղորդմանն իրեն հրավիրել է Լարիսա Գուզեեւան։ «Արտաքինս առումով ձեզ բազմաթիվ անակնկալներ են սպասվում, հույս ունեմ՝ հաճելիորեն կզարմացնեմ ձեզ»,- ասել էր Բորիսովան։



© NEWS.am STYLE