«Կանացիությունը պետք չէ թուլության հետ շփոթել». Տաթեւիկ Ադումյան

17:53   18 դեկտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ կանացիությունը պետք չէ թուլության հետ շփոթել։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Տաթեւիկ Ադումյանը գեղեցիկ դիամահարդարմամբ է, կրում է խոշոր ականջօղեր։  

«Չգիտեմ էլ՝ ուժեղ ծնվո՞ւմ ենք, թե՞ դառնում։ Հերթական դժվարությունը և ցավը հաղթահարելուց արդյո՞ք ավելի ենք գեղեցկանում։ Ամեն նոր օր՝ ի՞նչ ուժեղ գործերով ենք աշխարհն ավելի գեղեցկացնում։ 

Իսկ եթե ուժը ձեզ վախեցնի, իմացե՜ք՝ ձեր թուլության նշանն է դա։ Ուժը չի կարող գեղեցիկ չլինել։ Կանացիությունը պետք չէ թուլության հետ շփոթել»,- մեկնաբանություններում նշել է դերասանուհին։

Ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը մայրիկի հետ լուսանկար էր հրապարակել։ Տաթեւիկը ջերմ լուսանկարին կից շնորհավորել էր նրա տարեդարձը՝ գրելով․ «Բոլոր մայրերին և բոլորի մայրիկներին մաղթում եմ երջանկություն։ Թո՜ղ մնան միշտ սիրով շրջապատված։ Բոլորին ի սրտե շնորհակալ եմ ջերմ խոսքերի և անկեղծ մաղթանքների համար»։



© NEWS.am STYLE