«Կյանքը չընդհատվող շարժում է». Լուսինե Թովմասյանի լուսանկարները՝ Մալդիվներից

18:19   18 դեկտեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» դափնեկիր Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Մալդիվներից, ուր հանգստանում է ընտանիքի հետ։

Լուսանկարներից մեկում գեղեցկուհին հեծանիվ է վարում։

«Հեծանիվ նստիր ու ու շարժվիր առաջ՝ հետեւում թողնելով այն ամենն, ինչ չի ստացվել: Ու շատ շուտով կբացահայտես, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Կյանքը չընդհատվող շարժում է: Գնացինք»,- մեկնաբանություններում գրել է Լուսինե Թովմասյանը։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանը ծովափից լուսանկար էր տեղադրել, որում լողազգեստով էր։



© NEWS.am STYLE