Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուսանկարները

22:42   18 դեկտեմբերի, 2018

Աստղիկ Սաֆարյանը, ով հայկական շոու-բիզնեսի ամենոճային երգչուհիներից է, ներկայացել է նոր կերպարում։

Instagram-ում տեղադրված լուսանկարներում երգչուհին բաց ուսերով բլուզ է կրում, գեղեցիկ դիմահարդարմամբ է։ Ընդգծված են շուրթերը։

Ավելի վաղ իր միկրոբլոգի Story հավելվածում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ոճային ու հմայիչ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ամբողջությամբ սեւ հանդերձանքով՝ սեւ, կարճ զգեստ, մարմինն ընգրկող տաբատ, ձմեռային կոշիկներ։ Աստղիկը կրում էր նաեւ իր սիրելի աքսեսուարը՝ մորթե գլխարկ։



© NEWS.am STYLE