Բրիտանացի լորդ Ջասթին Փորթման հրաժարվում է ամուսնալուծվել

10:30   29 հոկտեմբերի, 2012

Ջասթին Փորթմանն այնքան ցավագին է ընդունում Նատալյա Վոդյանովայի հետ բաժանումը, որ հրաժարվում է հանդիպել նրա դատապաշտպաններին։ Չնայած զույգը դեռեւս երեք տարի առաջ է բաժանվել եւ վերջին մեկուկես տարում մոդելն այլ հարաբերություններ է կառուցել ուրիշների հետ, Փորթմանի ու Վոդյանովայի միջեւ պաշտոնական ամոււսնալուծություն չի եղել, հաղորդում է «Росбалт» - ը։

Շատերը կարծում էին, թե զույգը չի բաժանվի ամուսնական պայմանագրի պատճառով, ըստ որի, իբր, երեխաներն այդ դեպքում կապրեն հոր հետ, ինչը Վոդյանովան չի ուզում թույլ տալ։ «7 օր» ամսագրին վերջերս տված հարցազրույցոմ նա հերքերլ է լուրերը. «Ես ավելորդ անգամ չեմ ուզում նրան ցավ պատճառել, անհանգստացնել։ Ի՞նչ կարող եմ անել։ Ջասթինը չի ուզում շփվել իմ դատապաշտպանների հետ, կապ հաստատելու նրանց ցանկացած փորձ անարդյունք է լինում։ Ամուսնալությունն անխուսաբելի է եւ այն, իհարկե, տեղի կունենա։ Բայց հետո՝ ոչ հիմա»։

Հիշեցնենք, որ այժմ Վոդյանովան հանդիպում է Անտուան Առնոյի, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բերնար Առնոյի տղայի հետ։ Ըստ Forbes-ի, Վոդյանովայի սիրեցյալի հոր կարողությունը գնահատվում է 21,5 մլրդ դոլար։



© NEWS.am STYLE