Մեգան Մարքլը մի քանի րոպեով «վերադարձել էր» սոցցանցեր

22:12   18 դեկտեմբերի, 2018

Անակնկալ թագավորական ընտանիքի իրադարձությունների զարգացումներին հետեւողների համար։ Մեգան Մարքլն ակտիվացրել է իր  Instagram-ը։ Մի քանի րոպե հետեւորդները տեսել են նրա հին լուսանկարները։ Սակայն, ինչպես երեւում է թագավորական ընտանիքում աղմուկ է բարձրացել եւ այն ջնջվել է։ Աղբյուրները պնդում են, որ Մեգանի էջի ժամանակավոր վերադարձը տեխնիկական խնդրի պատճառ է եղել։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին, ավելի ճիշտ, այն բանից հետո, երբ Մեգանն ու արքայազն Հարրին հայտարարեցին իրենց նշանադրության մասին, Ելիզավետա 2-րդ թագուհու ապագա հարսի սոցցանցերի անձնական էջերը ջնջվեցին։

Մեգանն իհարկե դա արել էր ոչ իր կամքով, այդպիսին են Քենգսինթոնյան պալատի օրենքները։ Իսկ, թե ինչու՞ է Մեգանը նորից ակտիվացրել իր էջը, հայտնի չէ։ «Միգուցե սա դեմա՞րշ է», - հետաքրքրվում են Մեգանի երկրպագուները, որոնք գտնում են, որ նա պետք է իրեն ավելի համարձակ պահի։

Չնայած, էլ ու՞ր։ Ասում են, որ թագուհին արդեն իր դժգոհությունն է հայտնել British Fashion Awards-ին նրա պահվածքի, բաց ուսերով հագուստի եւ եղունգների մուգ լաքի կապակցությամբ։ Աղբյուրները նաեւ գրում են, որ դքսուհին շատ էր կարոտել օգտատերերի հետ ինտերներ-շփմանը, որոնց հետ պարբերաբար նամակագրության մեջ էր գտնվում։ «Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, փոքրիկս, - գրում են սոցցանցերում դքսուհու ֆան-ակումբների երկրպագուները։ - Դու ուրիշ աշխարհ ես ընկել»։

Աղբյուրն ու լուսանկարը՝ Hello Magazine, Instagram

 



© NEWS.am STYLE