Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքում հետեւել է դստեր ցուցումներին

11:42   19 դեկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ավագ դուստրը՝ 5-ամյա Նորթը, հետաքրքրված է նկարահանումներով, ընդ որում, պատրաստ է ղեկավարել դրանք։

38-ամյա հայուհին Instagram-ի էջում կադրեր է հրապարակել, որոնք արվել են դստեր ցուցումով։

«Ես ու իմ լավագույն ընկերուհին։ Նորթն ինձ այցելության էր եկել նկարահանման հրապարակում եւ ասաց. «Մայրի՛կ, արի՛ միասին ֆոտոշարք անենք՝ միայն ես ու դու։ Ես հետեւում էի նրա ցուցումներին եւ կրկնում դիրքերը։ Միշտ երազել եմ դուստր ունենալու մասին։ Նա իդեալական է»,- լուսանկարը մակագրել է Քիմ Քարդաշյանը։

Նորթը հետաքրքրված է նաեւ դիմահարդարմամբ։ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որում նրա 5-ամյա դուստրը դիմահարդարում էր մայրիկին։



© NEWS.am STYLE