Պոդոլսկայային քննադատել են զգեստի համար, որը գրեթե ամբողջությամբ ցուցադրում էր կուրծքը

15:12   19 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Նատալյա Պոդոլսկայայի փայլուն կոստյումը, որի լանջաբացվածքը հասնում էր մինչեւ գոտկատեղ, դուր չի եկել նրա երկրպագուներին։ Instagram-ի օգտատերերն այն կարծիքին են, որ այդ հագուստը ծերացնում է նրան, եւ առհասարակ նմանատիպ կոստյումները նախատեսված են այլ չափի կուրծք ունեցողների համար։

«Այնպիսի տպավորություն է, որ նա 50 տարեկանից էլ մեծ է», «Նադեժդա՛, այդպիսի բացվածքով հագուստ մի՛ կրեք, պարզապես սարսափելի է։ Այսպիսի բացվածքները նախատեսված են այլ չափերի համար», «Նատաշենկա՛, ի՞նչ է կատարվել քեզ հետ։ Դու ավելի համեստ էիր։ Քեզ չեն սազում չափազանց բաց զգեստները։ Ավելի համեստ ու ավել գեղեցիկ եղիր»,- քննադատել են երգչուհուն։

Օգտարերերի մի մասն էլ պատպանել է Պոդոլսկայային։ Նրանք գովել են արտիստի կոստյումն ու խորհուրդ տվել ուշադրություն չդարձնել քննադատությանը։

Ի դեպ, այս հագուստով Պոդոլսկայան երգելու է ամանորյա ծրագրի ընթացքում։ Նա հայտնել է, որ միայնակ չի երգելու եւ օգտարերերին հնավարություն է տվել գուշակելու՝ ում հետ է զուգերգ կատարելու։

Աղբյուրը՝ Женский Рамблер

Фото-Instagram

 



© NEWS.am STYLE