ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավարուհի Էլինա Աբովյանը նկարահանվել է հայկական ծրագրում

10:03   19 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավարուհի Էլինա Աբովյանը նկարահանվել է Արտյոմ Երկանյանի «Աշխարհի հայերը» ծրագրում։ Այդ մասին հաղորդավարուհին հայտնել է Instagram-ի իր էջում։

«Հիմնականում հարցեր ես եմ տալիս, իսկ այս անգամ ինձ հարցեր է տվել Արտյոմ Երկանյանն իր «Աշխարհի հայերը» ծրագրի շրջանակներում։ Խոսել ենք իմ ծագման մասին, այն մասին՝ ինչու որոշեցի լրագրող դառնալ եւ հայկական հարցի վերաբերյալ իմ հետաքրքրության մասին։ Չեմ համբերում տեսնել արդյունքը»,- գրել է հեռուստաաստղը։

Ծրագրի շրջանակներում հարցազրույցներ են ներկայացվում հայերի հետ, ովքեր արտերկրում նշանակալի հաջողության են հասել, ինչպես նաեւ մարդկանց հետ, ովքեր ներդրում են ունեցել Հայաստանի զարգացման եւ աշխարհում երկրի ճանաչման գործում։



© NEWS.am STYLE