«Փոփոխությունները զգալի՞ են». Գոհար Ավետիսյանը ցույց է տվել՝ ինչ տեսք ուներ նախքան նիհարելը

10:47   19 դեկտեմբերի, 2018

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով համագործակցում է ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ, ներկայացնում անհավանական փոխակերպումներ, զգալիորեն նիհարել է։

Instagram-ի իր էջում երիտասարդ դիմահարդարը լուսանկարներով ցույց է տվել արդյունքը, որին կարողացել է հասնել։ Գոհար Ավետիսյանը մեկնաբանություններում ներողություն է խնդրել լուսանկարի որակի համար եւ գրել. «Դե ինչ, փոփոխությունները մի փոքր զգալի՞ են»։

Ավելի վաղ Մոսկվայում վերաբացվել էր Գոհար Ավետիսյանի դիմահարդարման դպրոցը։



© NEWS.am STYLE