Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչելու առիթով

12:43   19 դեկտեմբերի, 2018

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է «The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչելու առիթով։

«Տարվա երկիրը՝ Հայաստան։ Մենք արժանացել ենք դրանք, եղբայրներ եւ քույրեր։ Դուք բոլորդ արեցիք դա՝ խաղաղ եւ հզոր»,- Facebook-ի իր էջում գրել է Ալեքսիս Օհանյանը։

Նշելով՝ ինչու է Հայաստանը ճանաչում տարվա երկիր, «The Economist»-ը լատինատառ գրել է. «Shnorhavorum yem!»։



© NEWS.am STYLE