«Ընտանիք». Ալինա Մարտիրոսյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը

14:53   19 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիոսյանն ամուսնու՝ Կարեն Արայանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում տեղադրված լուսանկարում զույգը ջերմ գրկախառնված է։ Դերասանուհին չի մեկնաբանել լուսանկարը, սակայն անգլերեն լեզվով հեշթեգեր է օգտագործել, այդ թվում «իմ ամուսին», «իմ սեր», «ընտանիք»։

Ավելի վաղ Ալինա Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ եւ արտահայտել իր զայրույթը. «Ինչքա՞ն տափակագլուխ կա, որ կարան մարդու երեսին կապիկի պես ժպտան, բայց հետևից անցեղ շան նման հաչան... Իսկ չե՞ք մտածում, որ ձեր վրայի շան հոտը հենց շան պես ձեր հաչալու հետևանքն ա»:



© NEWS.am STYLE