Տոնածառների պայքար. հայտնիների «գեղեցկուհիներից» որն է ավելի լավը

17:13   19 դեկտեմբերի, 2018

Սուրբ ծնունդին հաշված օրեր են մնացել. ամերիկյան եւ եվրոպական քաղաքներում շուտով կնշեն տոնը։ NEWS.am Style-ը որոշել է ցույց տալ՝ ինչպես են հաjտնիները պատրաստվել տարվա ամենակարեւոր օրվան։

Քայլի Ջենները, ով Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդն է, տան զարդարանքը վստահել է դիզայներ Ջեֆ Լիտամին։ Բարձրահասակ եղեւնին հասնում է մինչեւ առաստաղ։ Ոսկեգույն տոնածառը զարդարված է փայլուն զարդերով։

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner) on

Ամենայն հավանակությամբ գույնի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի դեղին խոզի տարի է։

Դոնաթելա Վերսաչեի տոնածառն ամենաոճայինն է ու նորաձեւը։ Բնական ծառը զարդարված է սպիտակ զարդերով։ Առանց ուշադրության չեն մնացել նաեւ Վերսաչեի տնային կենդանիները. նրանց վզկապները եւս տոնական են։

View this post on Instagram

A post shared by Donatella Versace (@donatella_versace) on

Էմիլի Ռատակովսկին տունն ավելի համեստ, բայց ոչ պակաս գեղեցիկ է զարդարել։ Մոդելը տոնածառի լուսանկար է հրապարակել, որի մի կողմում երեւում է տոնածառը, մյուս կողմում՝  դեկորատիվ արմավենին։

Ջենիֆեր Լոպեսն, ի տարբերություն Քայլի Ջենների, դիզայների չի հրավիրել տոնածառը զարդարելու համար։ Այդ պատասխանաու աշխատանքը երգչուհին վստահել է իր երեխաներին եւ ընկերոջը՝ Ալեքս Ռոդրիգեսին։ Տոնածառը զարդարված է կարմիր խաղալիքներով, վարդերով, ծաղկաշղթայով։

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo) on

Փերիս եւ Նիքի Հիլթոնների մայրն այս տարի անհավանական ոճով է զարդարել տոնածառը։ Այն վառ ու ոճային տեսք ունի։

 



© NEWS.am STYLE