«Օվկիանոսի խաղաղությունն ինձ էլ է խաղաղեցնում». Արմինկա

19:53   19 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Արմինկան, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Instagram-ի էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել։

Կադրն արված է օվկիանոսի ափին։ «Օվկիանոսի խաղաղությունն ինձ էլ է խաղաղեցնում»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին տոնածառի մոտ արված լուսանկար էր տեղադրել։ «Է, դե թող Երեւանում ինձ էս տեսքով տանից հանեին ու բերեին պիժամա փարթիի։ Վայ, Ամերիկա…»,- մեկնաբանության հատվածում կատակել էր Արմինկան։



© NEWS.am STYLE