Պրովոկացիոն ֆոտոշարք. Ռեյչել Մակադամսը՝ Versace-ի զգեստով

18:11   19 դեկտեմբերի, 2018

40-ամյա դերասանուհի Ռեյչել Մակադամսն այս տարի առաջին անգամ մայրացել է։ Երեխայի ծնունդից հետո մի քանի ամիս նաս նախընտրում էր ցույց չտալ փոքրիկին եւ գրեթե չէր խոսում մայրության մասին։ Դերասանուհին այդ մասին որոշել է պատմել յուրօրինակ ձեւով՝ լուսանկարվելով հանդուգն կերպարում՝ կրծքերին կաթ հավաքող սարքով։

Ֆոտոշարքի մի քանի, ավելի համեստ լուսանկարներ արդեն իսկ հրապարակվել էին Instagram-ում մի քանի օր առաջ, իսկ ամենաազդեցիկ լուսանկարը հրապարակվեց ավելի ուշ։

Լուսանկարիչ Քլեր Ռոտշտեյնը որոշել է ամսագրի համար ֆոտոշարքը համատեղել նոր ծննդաբերած կնոջ համար նախատեսված ատրիտուբտների հետ։

Նա խոստովանել է, որ մինչ այժմ վիճում են՝ ում մտքով է անցել այդպիսի կադր ստանալու գաղափարը։ «Նկարահանումն անում էինք ծննդաբերությունից 6 ամիս անց, եւ նա դեռ կրծքով կերակրում էր երեխային։ Ընդմիջումների ընթացքում նա կաթ էր քամում։ Մենք վիճում ենք՝ ում մտքով է անցել ֆոտոշարքի համար այդպիսի կադր ստանալու գաղափարը»,- ասել է նա։



© NEWS.am STYLE