Սիլվի Բարկովան ցույց է տվել՝ ինչպիսին էր մանուկ հասակում

23:12   19 դեկտեմբերի, 2018

Հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն  մի քանի ամիս է՝ ազգությամբ հնդիկ իր ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, նոր լուսանկար է տեղադրել։

Instagram-ի իր էջում երիտասարդ դերասանուհին հրապարակել է իր քույրիկի՝ մանուկ հասակում արված լուսանկարները։ «Մեծ քույրս ու ես։ Հ.Գ. Շա՞տ եմ փոխվել, ճանաչեցի՞ք»,- մեկնաբանություններում գրել է Սիլվի Բարկովան՝ օգտագործելով մանկություն, կարոտում եմ քեզ, լավագույն քույրիկ եւ այլ հեշթեգեր։

Ավելի վաղ Instagram-ի Story հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, պատասխանելով հետեւորդների հարցերին, Սիլվին ամուսնու հետ լուսանկար էր տեղադրել։



© NEWS.am STYLE