Քիմ Քարդաշյանի շնորհիվ ամերիկյան բանտերից կազատեն 50․000 կալանավորի

22:03   19 դեկտեմբերի, 2018

Վան Ջոնսը նորություն ունի բոլոր հեյթերների համար, որոնք բացասական կարծիք ունեին Քիմ Քարդաշյանի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվել էին բանտային բարեփոխումները։   

CNN-ի աստղը երջանկությունից յոթերորդ երկնքում էր, որ չորեքշաբթի օրը Սենատը առաջին ընթերցմամբ ընդունել է համաներման մասին օրենքը։ Օրենքին կողն է քվեարկել 87, իսկ դեմ՝ 21 սենատոր։ Նա շնորհակալություն է հայտնում Քիմին, քանի որ բարեփոխումներն անհնար էին առանց այդ հանդիպման։

Քիմի շնորհիվ շուտով բանտերից ազատ կարձակվի 50 000 կալանավոր եւ կին կալանավորների հանդեպ անմարդկային վերաբերմունքը համմեմատաբար կնվազի։

Ջոնսի կարծիքով, ՔԻմին հեշտ չի եղել մի կողմ դնել իր աստղային կարգավիճակը եւ օգնել մարդկանց, որոնց նա նույնիսկ չի ճանաչում։ Քարդաշյանը գնացել է Սպիտակ տուն, որպեսզի նախագահի հետ քննարկի 62-ամյա Էլիս Ջոնսի ազատման հարցը, որին դատապարտել էին ցմահ՝ թմրամիջոցներ պահելու եւ փողորի լվացման համար։ Քիմը նման պատիժը արդարացի չի համարել։



© NEWS.am STYLE