Քիմ Քարդաշյանը Hermes Birkin ապրանքանիշի պայուսակների հավաքածուն ցույց է տվել գայթակղիչ բիկինիով

12:11   20 դեկտեմբերի, 2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պարծեցել է Hermes Birkin ապրանքանիշի պայուսակների հավաքածուով եւ ցույց տվել, որ մաշկային խնդիրներ չունի։ Instagram-ում 38-ամյա հայուհին հայտնել է, որ մաշկը շատ գունատ է։

«Արեւայրուքի կարիք ունեմ»,- լուսանկարը մակագրել է Քիմ Քարդաշյանը։

Թեեւ լուսանկարում Քիմ Քարդաշյանը բիկինիով է, հետեւորդներին ավելի շատ գրավել է Hermes ապրանքանշի թանկ պայուսակների հավաքածուն, որում ներառված են տարբեր գույնի եւ չափի պայուսակներ։ Սակայն գերակայում են սեւ գույնի պայուսակները։

Նշենք որ Hermes Birkin ապրանքանիշի պայուսակների արժեքը սկսվում է 9000 դոլարից եւ կարող է հասնել վեցանիշ թվերի, եթե պատրաստվում է էկզոտիկ կենդանիների կաշվից կամ զարդարվում թանկարժեք քարերով։



© NEWS.am STYLE